Արտահերթ նիստ է սպասվում. Ծառուկյանին հուզող հարցը` օրակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգում երկու աղմկահարույց օրենքների հետ կապված հարցեր են: Մեկը վերաբերում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծին:

Այսօր` մինչեւ հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկելը, հանձնաժողովում առաջարկվելու է ձեւավորել աշխատանքային խումբ, եւ հարցն էլ ներկայացնելու է հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Ինչպես հայտնի է, խոսքը ցեմենտի պետտուրքի բարձրացման մասին է, եւ այս նախագծի շուրջ խորհրդարանում թեժ քննարկումներ էին եղել հատկապես ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ:

Իսկ, ահա, երկրորդ հարցը վերաբերում է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծին, եւ կրկին Բաբկեն Թունյանն այսօր կառաջարկի ներկայացնել այս հարցի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու հարցը:




Լրահոս