Հարց քաղաքացիներից` ինչ է հարկավոր նպաստ ստանալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Իմ տղան մանկուց ունի հաշմանդամության կարգ: ունի երկու անչափահաս երեխաներ, որոնցից ավագը 2 տարի հաշմանդամության թոշակ էր ստանում, հետո դադարեցրին` պատճառաբանելով, որ արդեն լավ է եւ կարողանում է քայլել: Որդիս չի աշխատում, ստանում է միայն իր հաշմանդամության թոշակը, որը նույնիսկ չբարձրացավ:

Ուզում եմ իմանալ, թե արդյոք նրա համար նախատեսված է որեւէ օգնություն կամ նպաստ պետության կողմից: Մեզ մոտ պատճառաբանում են, որ գրանցման հետ կապված խնդիրներ կան, եւ նպաստ չեն կարող տրամադրել: Որդիս գրանցված է իմ տան հասցեում, սակայն ապրում է առանձին այլ հասեցում: Սոցիալական բաժնից ասում են` որտեղ որ գրանցված է ձեր որդին, այնտեղ էլ պետք է ապրի, որ նպաստ ստանա: Խնդրում եմ պարզաբանել` օրենքով սահմանված կարգով նա կարող է նպաստ ստանալ:

Աթանեսյան Էդգար (Սիսիան գյուղ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում եմ, որ կառավարության 30.01.2014թ. «Պետական նպաստների մասին» օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշմամբ հաստատված «ընտանիքների անապահովության գնահատման համակարգում (այսուհետ` համակարգ) հաշվառվելու» կարգի 2-րդ կետով սահմանված է, որ գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով իրեն անապահով համարող ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է իր բնակության վայրը սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)` ներկայացնելով դիմում-հայտարարագիր եւ անհրաժեշտ փաստաթղթերը: Նշված կարգի 7-րդ կետի համաձայն` ընտանիքի կազմը որոշվում է ընտանիքի չափահաս անդամներից մեկի կողմից (ընտանիքի մյուս չափահաս անդամների համաձայնությամբ) տրված հայտարարության եւ ԿԱ ոստիկանության բնակչության տեղական ռեգիստրը վարող տարածքային ստորաբաժանման կողմից տարածքային կենտրոնի առցանց հարցմամբ տրամադրած տեղեկատվության հիման վրա:
շարունակելի

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկատվության մեջ նշվում է ընտանիքի բնակության վայրում` բանկչության պետական ռեգիստրում հաշվառված անձանց, իսկ համապատասխան հանգամանքների առկայության դեպքում` ժամկետային զինվորական ծառայության մեջ կամ քրեակատարողական հիմնարկում կամ հետախուզման մեջ գտնվելու մասին:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: 




Լրահոս