ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` ինչպես կարող է չեղյալ ճանաչել լրացված մաքսային հայտարարագիրը:
Հրաչյա Իսահակյան (41 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Իսահակյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ Մաքսային միության Մաքսային օրենսգրքի 192-րդ հոդվածի համաձայն` հայտարարատուի գրավոր դիմումով` օտարերկրյա ապրանքների մասին գրանցված մաքսային հայտարարագիրը կարող է նրա կողմից չեղարկվել նախքան մաքսային մարմնի կողմից ապրանքների բացթողման մասին որոշման ընդունումը, իսկ հայտարարատուի գրավոր դիմումով` Մաքսային միության ապրանքների մասին մաքսային հայտարարագիրը կարող է չեղարկվել նախքան ապրանքների փաստացի մեկնումը Մաքսային միության մաքսային տարածքից, այդ թվում` ապրանքների բացթողման մասին որոշում ընդունելուց հետո:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները կարող են փոփոխվել կամ լրացվել նախքան ապրանքների բացթողումը` մաքսային մարմնի թույլտվությամբ եւ հայտարարատուի հիմնավորված գրավոր դիմումի հիման վրա` պահպանելով նշված հոդվածով նախատեսված պայմանները:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: