Ապրիլի 27-ին, ժամը 14:00-ին «Հայաթ Փելես Երեւան» հյուրանոցային համալիրի 2-րդ հարկում (Երեւան, Վազգեն Սարգսյան 26/1, հեռՙ 077-57-79-15, տեղի կունենա «Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության 30-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը:
Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչներ, պատգամավորներ, քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչներ:
***
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության (ԹԻՀԿ) կողմից ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում կազմակերպվում է հակակոռուպցիոն դպրոց, որի նպատակն է երիտասարդներին տրամադրել գիտելիքներ ՀՀ տարբեր ոլորտներում առկա կոռուպցիոն ռիսկերի, դրանք նվազեցնելու հնարավորությունների մասին, ակտիվացնել նրանց ներգրավվածությունն ու վերահսկողությունը Հայաստանում թափանցիկություն ու հաշվետվողականություն խթանող բարեփոխումների գործընթացներում:
Դպրոցի բացումը տեղի կունենա ապրիլի 27-ին ժամը 10։00-ին «Լոֆթ» ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնում (հասցե՝ 3 Մոսկովյան փողոց, Երևան):
***
Ապրիլի 27-ին, ժամը 13.00-ին Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կմեկնարկի Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառը, որը նախաձեռնել է «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության համագործակցությամբ՝ «Ձեռնարկատիրական կրթություն» առարկայի շրջանակներում: Տոնավաճառին կմասնակցեն այն աշակերտները, որոնք իրենց ուսումնառության ընթացքում ստեղծել են գործարար ընկերություններ և հնարավորություն ունեցել զբաղվելու ձեռնարկատիրությամբ, մտածել բիզնես գաղափարներ, կատարել շուկայի հետազոտություն, կազմել բիզնես պլան, մշակել մարկետինգային ռազմավարություն, ապա իրականացրել արտադրություն: Տոնավաճառի ընթացքում աշակերտները կիրականացնեն արտադրանքի վաճառքը:
***