Ապրիլի 29-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 29-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Սամվել Հովհաննիսյանը/ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ կատարված դանակահարության մեջ մեղադրվող Սարգիս Հովհաննիսյանի եղբայրը /:

ԹԵՄԱ՝ Սեդրակ Օսիպյանի մասնակցությամբ 2014թ.-ին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության գործում մեղադրվող Սարգիս Հովհաննիսյանի եղբայրը պահանջում է եղբոր արդարության վերականգնումը. գործի առնչությամբ մանրամասներ կներկայացվեն:

***

Ապրիլի 29-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

ԹԵՄԱ՝ «Քաղաքացու օր»-ը ի՞նչ դեր ունեցավ ՀՀ քաղաքացու կյանքում. օրվա խորհուրդը եւ միջոցառումները:

***
Ապրիլի 29-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ ամփոփ դիտարկումներ առաջին 3-ամսյակում արձանագրված տնտեսական իրողությունների շուրջ՝ ԱՎԾ տվյալների հիման վրա:

***

Ապրիլի 29-ին՝ ժամը 17:00-ին, Հայ-Ռուսական համալսարանի Կապույտ դահլիճում տեղի կունենա ՀՌՀ-ի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ․գ․դ․, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանի «Հայ բանաստեղծության ոսկեդարը» գրքի շնորհանդեսը։




Լրահոս