
Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը գրում է.
Հարգելի հայրենակիցներ, ինչպես հայտնի է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը, ինչպես միշտ հանդես գալով կամակատարի դերում, կասեցրել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի պետական ֆինանսավորումը ՝ հիմքում դնելով ակնհայտ անհիմն հիմնավորում:
Բնականաբար, այս ապօրինությունը չէր կարող անարձագանք մնալ, և օրեր առաջ դիմել ենք ՀՀ վարչական դատարան` խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը կասեցնելու մասին նախարարի ակնհայտ ոչ իրավաչափ հրամանը:
Ավելորդ չեմ համարում նշել նաև, որ նշված ապօրինությունը մասամբ վերացվել է, և դատարանի վարույթ ընդունելու որոշմամբ կասեցվել է այդ հրամանի գործողությունը, այսինքն բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը շարունակվելու է:
Մանրամասների մասին լրացուցիչ կտեղեկացնենք: