Մայիսի 1-ին, ժամը 11:00-ին Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրն է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը։
Թեմա՝ մայիսի 1-3-ը Ադրբեջանում թուրք-ադրբեջանական մեծածավալ զորավարժություններ են անցկացվելու «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» խորագրով, Արցախում վերջին ժամանակաշրջանում սահմանային լարվածություն է նկատվում, արցախյան խնդրի կարգավորման շուրջ ընթացող գործընթացները։
***
Մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՅԴ Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյան:
ԹԵՄԱ՝ մայիսի 1-ը Աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրն է. մեր օրերում աշխատանքային իրավունքների պաշտպանությունը. բացահայտված հիմնախնդիրները. խնդրրի լուծման հեռանկարները:
***
Մայիսի 1-ին` ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրերն են «Շարժական սրճարանների միության» հիմնադիրներ Արեն Մելիքյանը և Հրաչ Դավթյանը:
Թեմա` Շրջիկ առևտրի կետերի խնդիրը մնում է չլուծված.Երևանի քաղաքապետարանի և ՀԷՑ-ի կողմից շարժական առևտրի կենտրոնների հոսանքազրկումից հետո միության նախաձեռնությամբ քաղաքապետարանի կողմից որպես «վատ օրինակ» թիրախավորված 9 շրջիկ կետերը դադարեցրել են գործունեությունը, միությունը նաև հանձն է առել վիճակը կայուն պահել և կախնել նոր կետերի ստեղծումը, ակնկալելով խնդրի լուծում, որն է` թույլատրել ՀԷՑ- ից էլեկտրականություն ստանալը, բայց այս ուղղությամբ որեւէ քայլեր չեն արվել: