Ինչու է աղմկում գետը. Գեւորգ Պետրոսյանը չեխ պատգամավորների մոտ դժոգոհել է իշխանությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ներկայացուցիչները հանդիպել են Չեխիայի խորհրդարանի պատգամավորներին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը չեխերի մոտ դժգոհել է իշխանություններից, ասել է, որ իրենց իրավունքները սահմանափակում են, որպես ընդդիմություն` իրենց ճնշում, իսկ ԲՀԿ-ն էլ չունի ԱԺ-ում 1/3-ի չափ պատգամավոր, որպեսզի տարբեր հարցերի հետ կապված քննիչ հանձնաժողովներ ստեղծի: Ինքը` Գեւորգ Պետրոսյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց այս լուրը եւ նշեց, որ բացի դրանից խոսել է նաեւ այլ հարցերի մասին:

Մեր հարցին, թեինչու է օտարների մոտխոսել այս ամենից, Պետրոսյանը զարմացավ. «Եթե խոսքը վերաբերում է խորհրդարանական պատվիրակություններին, ես գտել եմ, որ դա այն խնդիրն է, որը խորհրդարանի գործունեության տիրույթում է, եւ ոչ միայն այդ հարցն եմ բարձրացրել, նաեւ բարձրացրել եմ Ընտրական օրենսգիրքը որոշակի չափորոշիչներով կատարելագործելու անհրաժեշտությունը, Հայաստանում խոսքի ազատության իրավունքը…Եթե իրենք ոչինչ չեն կարող փոխել, բա ինչո՞ւ են եկել մեզ հետ հանդիպման: Իրենք` որպես եվրոպական քաղաքական եւ իրավական մշակույթի կրող, որպես ԵՄ անդամակցող երկիր, եթե մեզ հետ համագործակցում են, դա նշանակում է, որ համագործակցությունը պետք է որոշակի ուղղություն ունենա եւ որոշակի նպատակների ծառայի: Բա ի՞նչպետք է ես իրենցհետ քննարկեի` ինչու է աղմկում գե՞տը կամ ինչ են հուշում աստղե՞րը:

Կամ կարո՞ղ է ինչ-որ ուտեստի բաղադրատոմս իրենց հետ քննարկեի: Նաեւ նշել եմ խոսքի ազատության վիճակը Հայաստանում. համակարգային խուժանությունը այսօր դարձել է իշխող, իսկ դա, ինչպես նաեւ այլ բաները` թե՛ դրականը, թե՛ բացասականը, վերագրվում են ՀՀ գործող իշխանություններին»:




Լրահոս