Արտոնություն` Մելիք Մանուկյանին (Շշի Մելոյին) պատկանող ընկերությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը պատրաստվում է արտոնություն տալ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին պատկանող ընկերությանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Մանուկյան կոնյակի գործարան» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում, այս տարվա մայիսի 15-ից մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ներմուծվող ապրանքների` մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ-ի վճարման ժամկետը կհետաձգվի 3 տարի ժամկետով:

Նշենք, որ նախկին պատգամավորին պատկանող կոնյակի գործարանը գտնվում է Երեւան-Սեւան ավտոմայրուղու հարակից տարածքում` հանրահայտ արծվի արձանի դիմացի հատվածում:




Լրահոս