ԵԱՏՄ-ում սպասում են վարչապետների քաղաքական կամքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանում անցկացվեց Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստը։ Հայաստանն այժմ հանդիսանում է միությունում նախագահող երկիր, եւ հենց Հայաստանն ընդունեց մասնակից երկրների վարչապետներին։ Վերջիններիս դիմավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հերթականությամբ ողջունելով բոլորին, ապա լուսանկարվելով, սակայն հետաքրքիր է, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եկավ ոչ միայն վերջինը, այլեւ ուշացումով, եւ ՀՀ վարչապետը դիմավորման վայրից հեռացավ, ապա մի քանի րոպե անց եկավ եւ արդեն դիմավորեց ՌԴ վարչապետին։ Սակայն այդ փոքրիկ «միջադեպին» առանձնապես ուշադրություն չդարձվեց, եւ մեկնաբանություն տրվեց՝ «ՌԴ վարչապետի ուշանալու մեջ ենթատեքստ չկար» մեկնաբանությամբ։

Ինչեւէ, ՀՀ վարչապետի ելույթն արդեն ընդլայնված կազմով նիստի ժամանակ հետաքրքիր էր առաջին հերթին այն հանգամանքով, որՆիկոլ Փաշինյանը ոչ միայն խոսեց միության հաջողությունների եւ առաջիկա անելիքերի մասին, այլ նաեւ ներքաղաքական մեսսիջներհղեց։ Մասնավորապես` Փաշինյանընշելէր․«Մեզ հաջողվեց նվազագույնին հասցնել արհեստական մոնոպոլիաների եւ օլիգոպոլիաների գործունեությունը։ Այսօր Հայաստանում որեւէ մեկը չի կարող, տնտեսական նպատակներ հետապնդելով, շահարկել իր քաղաքական ազդեցությունը կամ ազդեցության այլ լծակներ»։ Եվ հետաքրքիր է, որ վարչապետ Փաշինյանն ամեն առիթ օտագործում է խոսելու համար երկրում կոռուպցիայի դեմ պայքարի մասին։

Եվ այս ամենի կոնտեքստում թավշյա հեղափոխությունից եւ վարչապետ դառնալուց հետո հետաքրքրիր է Նիկոլ Փաշինյանի համագործակցությունը հատկապես նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, որը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահն է։ Նրանք երեկ եւս տեսախցիկների առջեւ ջերմ բարեւեցին, զրուցեցին, անգամ միասին հայտարարությամբ հանդես եկան մամուլի առջեւ։ Իսկ ընդամենը տարիներ առաջ, երբ Տիգրան Սարգսյանը դեռ վարչապետ էր, ընդդիմադիր պատգամավորները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, առիթը բաց չէին թողնում վերջինիս քննադատելու համար։

Օրինակ` իր ելույթներից մեկում Փաշինյանը նշել էր Տիգրան Սարգսյանի եւ նրա կառավարության «քաջագործությունների» թոփ տասնյակը։ Դրանց թվում նա շեշտել էր արտագաղթի բարձր տեմպերը, գազի գինը սահմանին թաքուն բարձրացնելու հետեւանքով կուտակված պարտքը, որի դիմաց տրվեց Հայռուսգազարդի՝ ՀՀ-ին պատկանող վերջին 20 տոկոս բաժնեմասը, «Նաիրիտ»-ի սնանկացումը, տնտեսության փլուզումը եւ այլն։ Եվ, առհասարակ, Տիգրան Սարգսյանին մշտապես մեղադրել են տնտեսության անկման համար, եւ վերջինիս համար ԵԱՏՄ-ում պաշտոնը եղավ հրաժարականից հետոիր հարմար հանգրվանը։ Նախորդ իշխանությունների օրոք, սակայն, վերահսկողական գործառույթներ ունեցող պետական մարմինները` Վերահսկիչ պալատը, նախագահի նախկին վերահսկողական ծառայությունը, կոռուպցիայի մասին վկայող սարսափելի փաստեր էին բացահայտել պետական գնումների ոլորտում, ԾԻԳ-երումու ՊՈԱԿ-ներում:

Հիշեք հայտնի բիոզուգարանները, որոնք ձեռք բերվեցին տասնյակ հազարավոր դոլարներով, բայց այդպես էլ չշահագործվեցին, եւ այդ ամենի համար որեւէ մեկը մինչեւ հիմա պատասխանատվության չի ենթարկվել, այնինչ առաջին պատասխանատուն հենցինքը՝ Տիգրան Սարգսյանը պետք է լիներ` որպես այն ժամանակ կառավարության ղեկավար:

Ինչեւէ, երեկ նույն Տիգրան Սարգսյանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ անդրադարձ է եղել խնդրահարույց հարցերի։

«Առաջին խնդրահարույց հարցը, որի վրա ուշադրություն է դարձնում բիզնեսը, այն խոչընդոտներն ու սահմանափակումներն են, որոնքթույլչեն տալիս ձեւավորել միասնական շուկաներ: Մենք եռամսյակը մեկ հաշվետվություն ենք ներկայացնում վարչապետներին մեր ընդհանուր շուկաներում տիրող իրավիճակի մասին, որպեսզի կարողանանք ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել բիզնեսի համար, որ նրանք խոչընդոտների չհանդիպեն:

Ցավոք, մենք արձանագրեցինք, որ այդ խնդիրները այսօր լուծված չեն, եւ անհրաժեշտ է վարչապետների քաղաքական կամքը, որպեսզի բոլոր կառավարությունները վերահսկողության տակ վերցնեն այդ հարցերը, որպեսզի կարողանանք հանել այն շուրջ 65 խոչընդոտները, որոնք նկարագրված են մեր հաստատած «Սպիտակ գրքում»»,- նշեց Սարգսյանը։
Հավելենք, որ բոլոր երկրների պատվիրակությունները երեկ ետ են վերադարձել։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս