Հարց քաղաքացիներից` ավտոմեքենան առանց մաքսատուրքի վճարման Հայաստան ներմուծելու համար ի՞նչ պահանջներ են պահանջվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. ՀՀ մշտական բնակության ժամանող անձի անձնական ավտոմեքենան առանց մաքսատուրքի վճարման Հայաստան ներմուծելու համար ի՞նչ պահանջներ են պահանջվում: Ի՞նչ պետք է անի մեքենայի սեփականատերը:

Ռուբեն Հարությունյան (39 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Հարությունյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ավտոմեքենան պետք է նախքան Հայաստանի Հանրապետություն ներմուծվելը վերջին անգամ հաշվառումից հանվելուց առաջ առնվազն 6 ամիս հաշվառված լինի Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձի անունով այն երկրում, որտեղ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող անձը վերջին անգամ մշտապես բնակվել է նախքան Հայաստանի Հանրապետությունում որպես մշտական բնակիչ հաշվառվելը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 102-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու հնարավորություն տրամադրելու կամ մերժելու մասին որոշումն ընդունվում է դիմումը ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: 




Լրահոս