Մայիսի 2-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 2-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը: Թեման՝ «ԼՂ հիմնախնդիր. վերջին զարգացումները: Թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունները: Ադրբեջանի սադրանքները և դրանց հնարավոր հետևանքները: Հարակից հարցեր»:

***

Հարգելի լրագրողներ վաղը` մայիսի 2-ին, ժամը` 13:00-ին, «ԱԶԴԱԿ» լրագրողական ակումբի (հասցե` Բաղրամյան 59, 3-րդ հարկ, հեռ` 077-57-79-15) հյուրերն են` «Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, փառատոնի շրջանակներում Հայաստան ժամանած արտիստներ` բեմադրիչ Լևոն Ուզանյանը (Վրաստան), դերասան Միխաիլ Արչևանիձեն (Վրաստան), դերասան Արման Սարիբեկյանը (Ֆրանսիա)։
ԹԵՄԱՆ` Վրացական խոստովանությունից մինչեւ ֆրանսիական վերջին պար. ինչ է սպասվում «Արմմոնո» թատերական մոնոներկայացումների 17-րդ փառատոնում:
***
Մայիսի 2-ին` ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում “Ավտովարորդների պաշտպանության լիգայի” նախագահ Տիգրան Հովհաննիսյանը կխոսի հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում մեքենա ներկրողների նոր կարգավիճակի մասին,բանախոսը կանդրադառնա նաեւ մեքենա ներկրելու ԵԱՏՄ-ի պայմաններին։
***
Մայիսի 2-ին` ժամը 13:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը կխոսի վերջին օրերին սահմանային լարվածության,ադրբեջանական բանակի գործողությունների եւ մայիսի 1-ին Ադրբեջանում մեկնարկած թուրք-ադրբեջանական մեծածավալ զորավարժությունների մասին։




Լրահոս