Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Բարսեղյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկար հիվանդությունից հետո ապրիլի 29-ին, 61 տարեկանում մահացել է Գեղարքունիքի նախկին մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Բարսեղյանը: Հոգեհանգիստը կկայանա այսօր, իր հայրենի Վարդենիս քաղաքում:

• 1965-1975 թթ. – սովորել և ավարտել է Վարդենիսի թիվ 1 միջնակարգ դպրոցը։
• 1975-1980 թթ. – սովորել և ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտիպատմության ֆակուլտետը։

• 1987-1989 թթ. – սովորել և ավարտել է Բաքվի կուսակցական բարձրագույն դպրոցը։
• 2003-2008 թթ. – սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեություն

• 1980-1981 թթ. – աշխատել է Մաքենիսի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցիչ։

• 1981-1982 թթ. – ծառայել է Խորհրդային բանակում:
• 1982 թ. – աշխատել է Վարդենիսի ժողովրդական կրթության բաժնում՝ որպես մեթոդիստ։
• 1983-1987 թթ. – ՀԼԿԵՄ Վարդենիսի շրջանային կոմիտեի հրահանգիչ, այնուհետև՝ քարտուղար։
• 1991 թ. – Վարդենիսի շրջանային խորհրդի ժողովրդական կրթության բաժնի վարիչ։

Պետական և քաղաքական գործունեություն

• 1990 թ. – ընտրվել է Վարդենիսի շրջանային խորհրդի պատգամավոր։
• 1993-1995 թթ. – եղել է Վարդենիսի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ։
• 1993-1994 թթ. Եղել է Վարդենիսի տարածաշրջանի պաշտպանության օպերատիվ շտաբի պետի տեղակալ:

• 1993 -2006 թթ. եղել է Վարդենիսի տարածաշրջանի ԵԿՄ հիմնադիր նախագահ:
• 1993-1994 թթ.- ակտիվ մասնակցություն է ունեցել պատերազմական գործողություննեին:
• 1995 թ. հուլիսի 5-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր թիվ 126 ընտրատարածքից։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ «Հանրապետություն» խմբակցության անդամ, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։
• 1995-1997 թթ. – ՀՀ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության Լեռնային Ղարաբաղի վերաբնակեցման վարչության պետ։
• 1997 թ. – ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրի վարչության մոնիթորինգի բաժնի պետ։
• 1998-1999 թթ. – «Վարդենիսի կադաստր» ՓԲԸ-ի պետ։

• 1998-2006 թթ. – «Օրինաց երկիր» կուսակցության վարչության անդամ։
• 1999 թ. մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ։

• 2003 թ. – ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախագահի տեղակալ։
• 2003 թ. հունիսին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ։
• 2006 թ. հունիսին ՀՀ Կառավարության որոշմամբ ազատվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից՝ «Օրինաց երկիր» կուսակցության իշխանական կոալիցիայից դուրս գալու կապակցությամբ։

• 2006 թվականից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։
• 2006 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ։
• 2015 թ. հունվարի 13-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալի պաշտոնից:

Պարգևներ և կոչումներ
• Անվանական զենք (1995)։
• ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ (2004)։
• ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ (2005)։
• «Արցախի մայրեր» մեդալ (2006)։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։




Լրահոս