«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ»-ի ինժեներ Մամիկոն Հովհաննիսյանին: Ինչպես հայտնի է, վերջինս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականն է: Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կեղծել):
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը պարզել է, որ Մ. Հովհաննիսյանին այդ դիպլոմը ոչ թե որեւէ բուհ է տվել, այլ ինքն է անձամբ սարքել այն՝ կեղծելով ու ներկայացնելով ՊՈԱԿ-ին աշխատանքի ընդունվելու համար: Նշենք, որ Մ. Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրութունը: