Խտրականություն միայն եզդի լինելո՞ւ պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգությամբ եզդի արմավիրցի Իշխան Միրզոյանը անչափահաս դստեր՝ 6-ամյա Ալբինայի հետ երեկ բողոքի ակցիա էր կազմակերպել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց: Երկու հոգուց կազմված ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում: Թե՛ Իշխան Միրզոյանը, թե՛ դուստրը առողջական խնդիրներ ունեն` վիրահատության անհրաժեշտությամբ:

Իշխան Միրզոյանը պատմում է, որ դիմել է մարզպետարան, բայց այս տարի որեւէ օժանդակություն չենտվել, մինչդեռ, իրխոսքով, շատերն են ստացել: Միրզոյանը վստահ է՝ ենթարկվում է խտրականության՝ ազգային պատկանելիությամբ պայմանավորված: Ասում է՝ Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը եւս վստահ է, որ խտրականություն կա, ու պատճառն իրենց եզդի լինելն է: Իրխոսքով՝ իրեն մեղադրում են, թե հանրապետական է եւ անհիմն ցույցեր է անում:

Իշխան Միրզոյանի խոսքով՝ պատրաստվում է դստեր հետ այցելել Հայաստանում գործող բոլոր եվրոպական հաստատություններ ու ներկայացնել, որ Հայաստանում ենթարկվում է խտրականության:

«Ժողովուրդ» օրաթերթն այս հարցի մասին խոսեց մանկական ակնաբուժության գծով խորհրդատու Ինգա Սարգսյանի հետ:
«Մեկ տարի առաջ աղջիկը ստուգվել է: Վիրահատությունը լիարժեք կատարվել է, եթե չեմ սխալվում, հենց շուրջ մեկ տարի առաջ: Կոպը այս պահին այն դիրքում է, որը որ գնահատվում է որպես այդ խնդրից հետո իդեալական: Այս պահին վիրատահական միջամտության կամ այլ տեսակի բուժման կարիք, բացի արհեստական արցունքի օգտագործումից,ինքըչունի: Ես դրա մասին գրավոր եզրակացություն ունեմ Առողջապահության նախարարությունում:

Ի՞նչ օգնություն տրամադրելու մասին է խոսքը, եթե օգնության կարիք չկա: Ինքը ինձ մոտ եղել է: Հետազոտել եմ երեխային, ես իրեն բացատրել եմ ամեն ինչ: Ինքը ինձ ցույց տվեց, որ խնդիրը ամբողջությամբ հասկացել է, շատ շնորհակալ էր: Ինքը անգամ ինձ ասաց, որ իրեն այդքան ժամանակ ոչ մեկը այդպես մանրամասն չէր բացատրել: Եւ ինքնասաց, որ այդ խնդիրը այլեւս չի բարձրացնի, եւ դրանից հետո արդեն երրորդ, չորրորդ անգամ նորիցնույն հարցը բարձրացնում են: Անկեղծ ասած, չեմ հասկանում`ինչու եւ ինչ նպատակով»,- մեզ հետ զրույցում ասաց բժշկուհին:

Լուսինե Մինասյան 




Լրահոս