Առաջին անգամ եմ լսում. նախկին ոստիկանապետը օպերլիազորների` «Մակարով» տեսակի ատրճանակներից կրակոցներ կատարելու մասին. մաս 4

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Իրականում պարզվել է, որ նման խումբ չի ստեղծվել: Ավելին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռեւս 2008 թ. մարտի 1-ի առավոտյան ՀՀ ՊՆ Զինված ուժերի զինծառայողներին Հանրապետության հրապարակ տեղափոխված ՊՆ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների եւ զինված ուժերի զորամասերից մեկի համահավաք գումարտակի անձնակազմի ներկայությունը տվյալ տարածքում տեսանկարահանվել եւ հետագայում տարածվել էր համացանցում, ուստի այդ փաստը քողարկելու նպատակով հորինվել եւ վարույթն իրականացնող մարմնին եւ փաստահավաք խմբին հրամցվել է, թե իբր իրականում գոյություն է ունեցել Արթուր Դաստակովի գլխավորությամբ 18 հոգանոց խումբ, որը պատկերված է տեսանյութում, եւ թե իբր ՊՆ պետհամարանիշներով մեքենաները զորամասի անձնակազմին են տեղափոխել ծառայության ընթացքում:

Ընդ որում, այդ նպատակով կատարվել են անհրաժեշտ կեղծ փաստաթղթավորումներ հետին ամսաթվով Ձեր կողմից թիվ 313 Ա հրամանն է ստորագրվել հիշյալ խումբը ձեւավորելու մասին, իրականացվել է կեղծ փաստաթղթաշրջանառություն ՊՆ եւ ՀՀ ոստիկանական ղեկավար կազմերի միջեւ, որոշ անձանց կողմից սույն քրեական գործով տրվել են սուտ ցուցմունքներ: Ի՞նչ է Ձեզ հայտնի այդ ամենի կապակցությամբ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ոչինչ չեմ կարող ասել, լսում եմ առաջին անգամ:

ՀԱՐՑ. Ի՞նչ է Ձեզ հայտնի 2008 թ. մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը Զինված ուժերի ներգրավվածության մասին մասնավորապես Լեւո Պարոնյան Գրիգոր Լուսավորիչ փողոցներում:

ՊԱՏԱՍԽԱՆ. Նշված իրադարձությունների ժամանակ զինված ուժերի մասնակցության վերաբերյալ ինձ ոչինչ հայտնի չէ, եւ վերջիններիս մասնակցության եւ ներգրավվածության մասին ինձ ոչինչ չեն զեկուցել, միգուցե եւ եղել է նմանատիպ խոսակցություններ, սակայն առարկայական ոչինչ չեմ հիշում:

ՀԱՐՑ. Քննության ընթացքում նաեւ պարզվել է, որ մարտի 1- դեպքերից հետո Ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանին հանձնարարություն է տրվել Զինված ուժերի ներգրավվածությունը հերքելուն, նրանց կողմից կատարված գործողությունները ոստիկանության զորքերին վերագրելու նպատակով, զրուցել ենթակա անձնակամզի հետ՝ հրահանգավորելով նրանց ապագայում քրեական գործով այնպիսի վարքագիծ դրսեւորել, որով հնարավոր լինի հերքել Զինված ուժերի ներգրավվածությունը մարտի 1-ի դեպքերին:

Արդյունքում ոստիկանության զորքերի ծառայողները սույն քրեական գործի քննության ընթացքում հարցաքննվելիս թաքցրել են Զինված ուժերի ստորաբաժանումների ներգրավվածությունը մարտի 1-ի դեպքերին, միաժամանակ մի շարք ծառայողներ սուտ ցուցմունքներ են տվել, թե իբր իրենք են ինքնաձիգերից մարտական փամփուշտներով կրակոցներ արձակել, մինչդեռ իրականում մարտական փամփուշտներից կրակել են բացառապես Զինված ուժերի ծառայողները:

Բացի այդ, Զինված ուժերի կողմից կրակված եւ դեպքի վայրի քննություններով հայտնաբերված ու վերցված փամփուշտները փոխարինվել են հիշյալ իրադարձությունների ժամանակ ծառայության մեջ եղած ՈԶ հատուկ նշանակության ջոկատի ինքնաձիգներից կրակված պարկուճներով: Ի՞նչ կասեք նշվածի կապակցությամբ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Այդ ամենի մասին լսում եմ առաջին անգամ:

ՀԱՐՑ. Քննության ընթացքում նաեւ պարզվել է, որ մարտի 1-ին հիշյալ իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության ԵՔՎ Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սուրիկ Մելքոնյանը, Նուբարաշենի բաժանմունքի քրեական պետ Միհրան Քեշիշյանը եւ նույն բաժանմունքի երկու օպեր լիազորներ Մ. Մաշտոցի պողոտայում գտնվող խանութների թալանը եւ կայանված մեքենաների հրկիզում կանխելու նպատակով իրենց ամրակցված ծառայողական «Մակարով» տեսակի ատրճանակներից կատարել են կրակոցներ՝ յուրաքանչյուրը 8-ական փամփուշտ: Ի՞նչ է Ձեզ հայտնի այդ ամենի մասին, նման հանգամանքի մասին Ձեզ զեկուցել են, թե ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղյակ չեմ, ինձ այդ ամենի մասին ոչինչ չեն զեկուցել, լսում եմ առաջին անգամ:

Մաս 1, 2, 3




Լրահոս