Մայիսի 3-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

***

Մայիսի 3-ին  ժամը 12.30-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ)  տեղի կունենա  Ռազմավարական ծրագրերի քաղաքացիական համագործակցության ցանցի նախագահ Սարգիս Սեդրակյանի և ցանցի անդամների ասուլիսը։

Թեման՝   «Իշխանությունները անտեսում են

տարբեր ոլորտների մասնագետների փորձը. Ահազանգում են Ռազմավարական ծրագրերի քաղաքացիական համագործակցության ցանցը ներկայացնող թվով 162 հասարակական կազմակերպություններ»։

***

Մայիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, ՀԲԸՄ դահլիճում (Մելիք Ադամյան 2/2) տեղի կունենա «Crossroads 2019 ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնին նվիրված մամլո ասուլիս: Բանախոսներն են փառատոնի գեղարվեստական ղեկավար Արամ Հովհաննիսյանը (Հայաստան), կոմպոզիտոր Ժան-Լյուկ Ֆաֆշամը (Բելգիա), դաշնակահարութհի Լորանս Մխիթարյանը (Բելգիա), Ինեսա Մարգարյանը (ՀԲԸՄ Հայաստան)։

***

Մայիսի 3-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում (հասցե՝ Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1) տեղի կունենա ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում նախարարության կողմից իրականացված աշխատանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ։

Այն լրագրողները, որոնք չունեն հավատարմագրում կառավարությունում, ասուլիսին կարող են մասնակցել՝ գրանցվելով ՀՀ տնտեսական զարգացման ներդրումների նախարարությունում 011 597212 կամ 011 597211 հեռախոսահամարներով մինչև մայիսի 2-ը՝ ժամը 17։00։ Խնդրում ենք ասուլիսին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով։

***

Մայիսի 3-ին, ժամը 14:30 Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում (Ամիրյան 4/7) տեղի կունենա «Երկու տարբերակ. Դասականը հանդիպում է ջազին» համերգի մամուլի ասուլիսը:Մամուլի ասուլիսին կմասնակցեն.Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը  Հայկական պետական ջազ նվագախմբի հեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցը

Տեղեկացնենք, որ մայիսի 5-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա

«Երկու տարբերակ. Դասականը հանդիպում է ջազին» համերգը: Այն ինքնատիպ է նրանով, որ համերգի ընթացքում ներկայացվելու է դասական ստեղծագործությունը՝ այնուհետև նույն գործը՝ ջազային տարբերակով: Կհնչեն Չայկովսկու Շչելկունչիկ և Գրիգի Պեր Գյունտ ստեղծագործությունները:

Երեկոյի ընթացքում հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) և Հայկական պետականջազ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունց):

***

Մայիսի 3-ին` ժամը 13:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն  է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը:

Թեմա` ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությունները, նոր ռիսկերն ու հետեւանքները

***

Մայիսի 3-ին` ժամը 11:00-ին, «Հենարան» ակումբում կհյուրընկալվեն  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և Երևանի մամուլի ակումբինախագահ Բորիս Նավասարդյանը:

ԹԵՄԱ՝  մայիսի  3-ը  Մամուլի ազատության համաշխարհային օրն է. Հայաստանում խոսքի ազատության վիճակը, լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքները.  ոլորտին վերաբերողմիջազգային գործընթացները։

***

Մայիսի 3-ին, ժամը 14.30-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս՝ նվիրված մայիսի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք «Երկու տարբերակ. դասականը հանդիպում է ջազին» համերգին:

Ասուլիսին կմասնակցեն Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը և Հայկական պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցը:

«Երկու տարբերակ. դասականը հանդիպում է ջազին» համերգը ինքնատիպ է նրանով, որ Չայկովսկու «Շչելկունչիկ» և Գրիգի «Պեր Գյունտ» ստեղծագործությունները ներկայացվելու են նախ դասական, այնուհետև ջազային տարբերակով:




Լրահոս