Որքան անիրական և անհասկանալի են երևույթները, այնքան հետաքրքիր են դառնում հասարակության համար: Ձեզ ենք ներկայացնում ժամանակակից արվեստի5 աշխատանք, որոնք ստեղծվել են արվեստագետների «ցնդած» երևակայության արդյունքում:
Թիմ Նոբլը և Սյու Ուեբսթերը կենցաղային իրերով և աղբակույտերով ստացել են իրական պատկերներ, որոնք անդրադարձել են պատին լուսաստվերի միջոցով:
Նախագիծը համարվում է փոխակերպման արվեստի խորհրդանիշ:
ՄարիանաԿոպիլովայի տիեզերկան «Զյաբրիկները» դեկորատիվ արվեստի նմուշներ են, որոնք պատրաստված են սովորական կավից:
Էնդրյու Ֆուլլերն ամերիկացի «տորթ-արվեստագետ» է և հացթուխ, ով սարսափի երկրպագու է: Նրա աշխատանքները նույնպես դասվում են սարսափ արվեստի շարքին:
Ծագումով ֆիլիպինցի Գրիգորի Հալիլին նկարում է անսովոր մակերեսների վրա, ինչպիսիք են խաղողի տերևները, փոքր չափսերի քարերը և ծովախեցգետնի պատյանները:
Լեհ նկարչուհի Վերոնիկա Հեսսիչկայի փոտոշոփ-կոլաժները հիանալի կերպով փոխանցում են տարօրինակ երազային մթնոլորտ: Նրանք ցույց են տալիս խեղաթյուրված իրականություն, բայց միևնույն ժամանակ նման կադրերը շատ հաճախ տեսնում ենք երազում:
Նյութը պատրաստեց Մարիամ Մարգարյանը