Նախօրեին ոստիկանները Երեւանի Իսակովի պողոտա 29/1 հասցեի մոտ «ասֆալտին են փռել» Toyota մակնիշի 05 ՍՏ 500 համարանիշի եւ Mercedes մակնիշի 05 AՏ 500 համարանիշի ավտոմեքենաների վարորդներին ու ուղեւորներին՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանին ու նրա թիկնազորին:
«Ասֆալտին փռվել են» Երեւանի բնակիչներ 49-ամյա Արսեն Սաֆարյանը, 34-ամյա Դավիթ Արզումանյանը, Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ 35-ամյա Հակոբ Գեւորգյանը եւ Սպիտակ քաղաքի բնակիչ 48-ամյա Արկադի Համբարձումյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի հետ` հասկանալու համար, թե ինչ ճակատագիր է սպասվում նրան եւ իր թիկնազորին, սակայն վերջինիս հեռախոսը պատասխանեց ոմն Արսեն (հավանաբար «ասֆալտին փռված» թիկնապահներից Արսեն Սաֆարյանը) եւ հայտնեց, որ Արկադի Համբարձումյանը ձերբակալված չէ, իսկ ինքն այլ մանրամասներ հայտնել չի կարող: