ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ինչ դրույքաչափով եւ ինչպես են վճարվում բնապահպանական վճարները:
Տիգրան Մարկոսյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Մարկոսյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ բնապահպանական վճարի դրույքաչափերը սահմանված են «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Բնապահպանական վճարների վճարման կարգի առումով անհրաժեշտ է ղեկավարվել վերը նշված, ինչպես նաեւ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքներով:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն` վճարողների կողմից վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները երկու օրինակից ներկայացվում են համապատասխան լիազոր մարմին գրանցման մինչեւ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, եթե նույն օրենքով այլ կարգ սահմանված չէ:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: