ՊՍԺ-ն հնարավոր է զրկվի ֆինանսավորումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ Le Parisien-ի՝ քաթարական Qatar Sports Investments հիմնադրամը հնարավոր է այլեւս չֆինանսավորի ֆրանսիական ՊՍԺ-ին:
Պատճառը փարիզյան թիմի մեղմ ասած վատ ելույթներն են Եվրոպայում: Բացի այդ փարիզյան թիմը անդադար հայտնվում է սկանդալների կենտրոնում, որն էլ պատիվ չի բերում Քաթարին:

Հավելենք, որ ՊՍԺ-ն այս տարի դուրս է մնացել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչից՝ պարտվելով «Մանչեստեր Յունայթեդին»:
Թիմը նաեւ չի կարողացել դառնալ Ֆրանսիայի գավաթակիր, իսկ ակումբի բրազիլացի հարձակվող Նեյմարը հարվածել է երկրպագուին, ինչն էլ առ այսօր շարունակվում է քննարկվել ու քննադատվել համացանցում:




Լրահոս