Մայիսի 6-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 6-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Արաբո» ջոկատի հրամանատար, «Արաբո» ՀԿ նախագահ, ԵԿՄ վարչության անդամ Մանվել Եղիազարյանը: Թեման՝ «1. ԼՂ հիմնախնդիր. վերջին գործընթացներն ու հնարավոր զարգացումները: Թուրք-ադրբեջանական զորավարժությունները, Ադրբեջանի սադրանքները և այլն: 2. Ներքաղաքական իրավիճակ: 3. ԵԿՄ. նոր նախագահ, նոր ծրագրեր»

***

Մայիսի 6-ին, ժամը` 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են Երիտասարդ Դեմոկրատների Ազգային Լիգա հասարակական կազմակերպություն ներկայացուցիչներ Կորյուն Գրիգորյանը և Արսեն Սիմոնյանը:

Թեման՝ Մարտի մեկի իրադարձություններ, հետևանքներ:

***

Մայիսի 6-ինժ. 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված մայիսի 14-ին կայանալիք Best Western Plus Congress առաջին միջազգային ամենամյա «Նորարարական տեխնոլոգիաները տուրիստական ոլորտում» համաժողովին:

Քայլու՞մ է արդյոք հայաստանյան զբոսաշրջային ոլորտը ժամանակին ընդառաջ: Ի՞նչ նոր գաղափարներ են առաջադրվում նոր զբոսաշրջային արտադրանք ստեղծելու համար: Ինչպե՞ս բարձրացնել մարքեթինգային որոշումներիարդյունավետությունը: Այս և այլ հարցերին կպատասխանեն համաժողովի տնօրեն Լիանա Բարսամյանը, համաժողովի կազմակերպիչ Սարգիս Մուգումյանը և «Հայաստան տուրիստական» ամսագրի գլխավոր խմբագիր ՌուբենՓաշինյանը:

***

Մայիսի 6-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» ակումբում կհյուրընկալվի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
ԹԵՄԱ՝ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի պաշտպանի հայտարարությունը մայիսի 2-ի դատարանի որոշման առնչությամբ:
***
Մայիս 6-ին ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:
ԹԵՄԱ՝  մայիսի 6-ին սկսվեց Շուշիի ազատագրման օպերացիայի աշխատանքները. Շուշիի ազատագրումն ու մեր օրերում Արցախի անվտանգությունը:

****

Մայիսի 6-ին, ժամը 12:00-ին Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրն է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Թեմա՝ տնտեսական զարգացման տեմպերը 2018-19թթ․, Հայաստանի սոցիալտնտեսական մարտահրավերները։

Մայիսի 6-ին, ժամը 13:00-ին Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրերն են «Փրկենք Քարահունջը» քաղաքացիական նախաձեռնության անդամներ՝ Նանա Հերունին, ճարտարապետ Թովմաս Բադալյանը, իրավաբան, ինչպես նաև պատմաբան, գրող, հրապարակախոս, զբոսավար Վահե Լոռենցը։

Թեմա՝ Քարահունջում տեղի ունեցող գործընթացները, օրենքների խախտումները, ինչու են հնագետները փորձում ապացուցել, որ Քարահունջը քարե աստղադիտարան չէ, Նազենի Ղարիբյանի դիրքորոշումը Քարահունջի վերաբերյալ, վարչապետին ուղղված նամակը և մշակույթի նախարարության պատասխանն այդ նամակին։

***

Մայիսի 6-ին, ժամը 15.00-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մամլո սրահում լրագրողներին կներկայացնի 2019 թ. առաջին եռամսյակի գործունեության արդյունքները:
Լրագրողներին խնդրում ենք ներկայանալ ոչ ուշ, քան ժամը 14.45-ը:




Լրահոս