Հարց քաղաքացիներից` ինչպե՞ս կարող է քաղաքացին ավանդը ստանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. 1992թ. հունիսի 1-ին ըստ, օրենքի, նոտարի կողմից ունեմ ժառանգության իրավունքով գույքի նկատմամբ ավանդ: Այն պահվում էր Երեւանի հ 7935-060 խնայբանկում: Խնդրում եմ ասել` կոնկրետ ինչ անեմ, որպեսզի կարողանամ ստանալ գումարը: Խնդրում եմ պատասխանել ստույգ:

Վոլոդյա Արթինյան (2-րդ կարգի հաշմանդամ, ք. Երեւան)

ՊԱՏԱՍԽԱՆ. 01.06.1992 թվականի ժառանգության իրավունքով ձեռք բերված ավանդի գումարի նկատմամբ փոխհատուցման իրավունքի վերաբերյալ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում» ծրագիրը` «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույթների համաձայն, Կառավարության 23.04.2014 թվականի N 460-Ն որոշմամբ հաստատված կարգով:
Քաղաքացի Վոլոդյա Արթինյանը ժառանգության իրավունքը հաստատող փաստաթղթերը պետք է ներկայացնի «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ին, որտեղ կորոշվի 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին նրա անվամբ տեղեկանք տրամադրելու հարցը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ փոխհատուցման իրավունք ունեցող անձանց հաշվառումն իրականացվում են բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային մարմինները` «ՎՏԲ-Հայասան» փակ բաժնետիրական ընկերությունից բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին տեղեկանքի եւ այլ փաստաթղթերի հիման վրա:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս