
«Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ֆորումի ժամանակ ArmLur.am-ի հետ զրույցում Վայոց Ձերի մարզպետ Տրդատ Սարգսյանը խոսեց ֆորումի կարեւորության մասին։
Մարզպետն անդրադարձավ նաեւ Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի եւ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի միջև տեղի ունեցած միջադեպին:
«Ես տեղյակ եմ ոչ միայն փոխմարզպետի ներկայացնելուց, այլեւ ներկաներից շատերն են պատմել, եւ ամբողջ քաղաքն է տեղյակ, թե ինչ է եղել իրականում։ Հիմա գնահատականներ չեմ տա։ Գործը գտնվում է ՀՔԾ-ում։ Մեղավորները կպատժվեն»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց մարզպետը։
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: