ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ թմրանյութ է օգտագործում Տրդատ Սարգսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 3-ին Ազգային ժողովում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ որևէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում, և հարց էր ուղղել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, թե ինչով է պայմանավորված այն համանգամանքը, որ ոստիկանական ռեյդերն անցկացվում են որոշակի ենթամշակութային առանձնահատկություն ունեցող ժամանցի վայրերում:

Ի պատասխան Վահե Ղազարյանը նշել էր, որ իրենք օպերատիվ ստացված տվյալների հիման վրա են ռեյդեր իրականացնում և ուղղակի պարտավոր են արձագանքել այդ օպերատիվ տեղեկություններին․ «Դրանով մենք մեծ խոչընդոտ չենք հանդիսացել տվյալ տնտեսվարողին:

Ինձ թվում է՝ մենք կատարել ենք մեր գործառույթները, կարևորը մենք ունենք արդյունք, այ եթե չունենային արդյունք, դա հարցի մյուս կողմն է»,-ասել էր նա՝ ընդգծելով, որ ոստիկանության գործողությունների իրավաչափության հարցով գործընթաց կա:

Արդյունքում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանից ArmLur.am-ը հետաքրքրվեց, թե վերջին անգամ, երբ է խնջույքի մասնակցել եւ ինչ թմրանյութ է օգտագործել։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս