SHAMSHYAN.com-ի տեղեկություննրով՝
Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:01-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են Մեծամոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Կարեն Գինոսյանի անվամբ հաշվառված Opel մակնիշի 35 XՍ 406 համարանիշի և Արմավիրի մարզի Ծիածան գյուղի բնակիչ, 37-ամյա Արայիկ Եղիազարյանի վարած ЗИЛ մակնիշի 351 ՍՏ 29 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել և առաջացել է ուժեղ պայթյուն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուետև՝ թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները HouseNet կազմակերպության ներկայացուցիչների հետ, վտանգելով իրենց կյանքը, պայքարել են կրակի դեմ և մեծ դժվարությամբ կարողացել են մարել ավտոմեքենաներում առաջացած հրդեհը: ժամանել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խմելյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհայյին ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ: Նախնական տեղեկությունների համաձայն կա 2 զոհ: Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: