ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Մայիսի 7-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր:
Օրակարգում են «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցումները: Օրակարգում ընդգրկված է նաև «Հայաստանի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը: