Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատաժամը կփոփոխվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատաժամը կփոփոխվի: Նշենք, որ այն հիմնականում ավարտվում է ժամը 17:30-ին, ինչի հետեւանքով երեխայի ծնողներից մեկը կամ խնամակալը աշխատանքի վայրից ստիպված է լինում ժամանակից շուտ դուրս գալ`հարուցելով գործատուի դժգոհությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կրթության եւ գիտության նախարարությունը մշակել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Այսպես, առաջարկվում է աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդվածը լրացնել նոր` 1.1-ին մասով, որով նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա խնամող աշխատողը հնարավորություն կստանա աշխատանքային օրը ավարտել 17:00-ին, եթե իր աշխատանքային օրվա ավարտը 18:00-ին է, կամ նրան կտրամադրվի 1 ժամ ժամանակ (17:00-ից 18:00-ն): Այս նախագիծն ուրախացրել է աշխատող շատ ծնողների: Նրանք գրեթե միշտ բախվում են այս խնդրին. նրանց մեծ մասը աշխատավայրը լքում է, գնում երեխային մանկապարտեզից տուն հասցնում, ապա հետ վերադառնում դարձյալ աշխատանքի:




Լրահոս