ՀՀ Ազգային ժողովը երկարատև քննարկումներից հետո ամբողջությամբ ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը: Մայիսի 8-ի նիստում նախագծին կողմ քվեարկեց 79 պատգամավոր, դեմ՝ 41, ձեռնպահ՝ 1:
Քվեարկությունից առաջ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ու ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեցին, որ խմբակցությունները դեմ են քվեարկելու նախագծին:
Կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները.
Արտաքին գործերի նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Արդարադատության նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերինախարարություն
Կրթության, գիտության և մշակույթինախարարություն
Բնապահպանության նախարարություն
Առողջապահության նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:
ԱԺ-ում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթի առաջին ընթերցմանը ևս դեմ էին քվեարկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները: