ՀԱՐՑ. Եթե ապրանքներ են ներմուծվել եւ աահմանված ժամկետում մաքսային մարմիններին չեն ներկայացրել մաքսային ձեւակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերը, ապա տուգանք նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ:
Մարինե Հարությունյան (44 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Հարությունյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Մաքսային օրենսգրքի 194 հոդվածի դրույթներով` սահմանված ժամկետում մաքսային մարմիններին ապրանքների եւ տրանսպորտային միջոցների վերաբերյալ մաքսային հայտարարագիր չներկայացնելը, ինչպես նաեւ մաքսային հսկողություն իրականացնելու համար ապրանքների եւ տրանսպորտային միջոցների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելը, անկախ գրավոր հայտարարագիր ներկայացնելուց, առաջացնում է տուգանքի նշանակում` 50,000 դրամի չափով:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները եւ տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելը կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելը առաջացնում է չհաշվարկված կամ պակաս հաշվարկված մաքսային վճարների գանձում` օրենքով սահմանված կարգով:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: