![](https://armlur.am/wp-content/uploads/2019/05/28a06b368cdb26c291d14a30f291b746_XL.jpg)
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նախագիծ է մշակել` «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին գումար նվիրաբերելու մասին: Խոսքը 300 մլն դրամի մասին է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նշված գումարով կկառուցվի լրատվական ծառայության նոր մասնաշենք:
Այսպես, նախատեսվում է ընկերության լրատվական մասնաշենքին կից կառուցել մինչեւ 500 քմ մակերեսով նոր տաղավար, որտեղ կիրականացվեն լրատվական ծառայության թողարկումները եւ այլ հաղորդումներ, իսկ նախկին տաղավարը կտրամադրվի առցանց ալիքին, որն արդեն հագեցած է տեխնիկայով: