Հացն ու ալյուրը դարձյալ թանկացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հացն ու ալյուրը դարձյալ թանկացել են: Պաշտոնական տվյալներով` այս տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ալյուրի գինը բարձրացել է 6.2, իսկ հացինը` 5.3 տոկոսով: Իսկ, ահա, ապրիլին, մարտի համեմատ, ալյուրը թանկացել է 1.3, իսկ հացը` 0.2 տոկոսով: Սրան զուգահեռ թանկացել է նաեւ հացաբուլկեղենն ու ձավարեղենը:

Մյուս կողմից` տեղական շուկայում թռչնամսի գինը գնալով բարձրանում է: Թռչնամսի շուկայում թանկացում արձանագրել է նաեւ ՀՀ վիճակագրական կոմիտեն. այս ապրիլին, անցած տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է թռչնամսի 13.4 տոկոս, իսկ այս տարվա մարտի համեմատ` 0.8 տոկոս գնաճ: Հանրապետությունում թռչնամսի մեկ կիլոգրամը թանկացել է շուրջ 300 դրամով:

Նկատենք, որ թռչնաբուծության ոլորտում վերջին մի քանի տարիների ընթացքում արտադրության անընդհատ աճ է արձանագրվում: Ի դեպ, թռչնամսի մեծ խմբաքանակ Ռուսաստանից ներմուծվում է Հայաստան: Բայց, չնայած մեծ պահանջարկին, այն թանկանում է:




Լրահոս