Մայիսի 10-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 10-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Թեման՝ «Գ. Ծառուկյանի՝ գործարար լինելու մասին թեմայի շուրջ քննարկումներն ու նրան մանդատից զրկելու ՔՈ նախաձեռնությունը: Վայոց ձորում Ս. Բագրատյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը: Ռ. Քոչարյանի հայտարարությունն ընդդիմադիրների միավորման մասին. ու՞մ նկատի ուներ նա՝ խորհրդարանակա՞ն, թե՞ արտախորհրդարանական ուժերին, ԲՀԿ-ն ապագայում ի՞նչ դիրքորոշում կորդեգրի: Ներքաղաքական այլ գործընթացներ: ԼՂ հիմնախնդիր»:

***

Մայիսի 10-ին-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը եւ “Քարավան 88” բարեգործական-հասարակական կազմակերպության նախագահ Զոյա Ջուլհակյանը կխոսեն Ադրբեջանական ԽՍՀ-ի հայ փախստականների հիմնախնդիրների մասին,կանդրադառնան թե ով եւ ինչու է տարիներ շարունակ խոչընդոտում փախստականների խնդիրների լուծմանը։
***
Մայիսի 10-ին-ին` ժամը 13:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրերն են Հոգեբանական գիտությունների թեկնածու
Արմեն Բեջանյանը եւ Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը։
Թեմա` հոգեւոր արժեքների խեղաթյուրման վտանգ.սեռական դաստիարակության և երեխայի հոգեսեռական բնականոն ընթացքի խաթարման նուրբ սահմանը: Բարոյական եւ հոգեբանական ինչ ազդեցություն եւ հետեւանք կարող է ունենալ այդ սահմանի խախտումը:
***

Մայիսի 10-ինժամը 12:00-ին, «Հենարան» ակումբում կհյուրընկալվեն «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը, «Սիվիլ Վոյս» ՀԿ անդամ Նարե Սահակյանը եւ  «Փրո Փոուզ» կենդանիների իրավունքների պաշտպանության ՀԿ կենդանապաշտպան Կարինե Փանոսյանը:

ԹԵՄԱ՝  մայիսի 10-11-ը աշխարհում նշվում է Չվող թռչունների օրը. աշխարհում չվող թռչունների արդի խնդիրներն ու լուծման հեռանկարները:

***

Մայիսի 10-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը: ԹԵՄԱ՝ ներքաղաքական իրողություններ, հնարավոր զարգացումներ:

***

Մայիսի 10-ինժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենաքննարկում «Հասարակություններին խաղաղությանը պատրաստելուօրակարգը տարածաշրջանումինչպե՞ս և ե՞րբ» թեմայով:

Բանախոսներն են՝

Գյուլնարա Շահինյան` Democracy today ՀԿ հիմնադիր

Հեղինե Մանասյան` Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի(CRRC) գործադիր տնօրեն

Նատալյա Մարտիրոսյան` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայիհայկական կոմիտե ՀԿ-ի նախագահ

 




Լրահոս