ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. GeoProMining-ը ֆինանսական օգնություն տրամադրեց վետերաններին և զոհված ազատամարտիկների ընտանիքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 8-ին և 9-ին «ԳեոՊրոՄայնինգ» դիվերսիֆիկացված միջազգային հանքարդյունաբերական խումբը (ԳՊՄ կամ Ընկերություն), Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերում, ՏԻՄ-երի հետ համատեղ իրականացրեց մի շարք միջոցառումներ՝ նվիրված մայիսյան եռատոնին։

Տոնական միջոցառումների շրջանակում, մայիսի 8-ին, Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում և Վարդենիս քաղաքում, ընկերության ղեկավարությունը և ներկայացուցիչները, նվերներ ու դրամական պարգևներ հանձնեցին Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներին, զոհված ազատամարտիկների հարազատներին։ Թե՛ Գեղամասարում, և թե՛ Վարդենիսում, տոնական օրը եզրափակվեց հիշարժան միջոցառումներով։

Մայիսի 9-ին Արարատ քաղաքում և Արարատ գյուղում ևս «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը կազմակերպել էր տոնական միջոցառումներ։ Դարձյալ ուշադրության կենտրոնում էին Մեծ Հայրենականի վետերանները, նրանց ընտանիքի անդամները, ազատամարտիկները, զոհված, հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկների հարազատները։

Իսկ ահա Սյունյաց աշխարհի Մեղրի և Ագարակ քաղաքներում տեղի ունեցավ տոնական շքահանդես։ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությանը պատկանող «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» ղեկավարությունը հուշանվերներով և դրամական պարգևներով հյուրընկալեց Մեծ Հայրենականի վետերաններին։

Ավելի քան 10 տարի, «ԳեոՊրոՄայնինգ»-ը Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի օրը նշում է մեծ շուքով՝ այդ ամենի մասնակիցը դարձնելով Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերի ազգաբնակչությանը։

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս