Մայիսի 13-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի և Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանի մամուլի ասուլիսը։

Թեման՝ Անասնաբուծության ոլորտում իրականացվող պետական օժանդակության նոր ծրագրերը (««Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» և «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրեր»). դիմելու ընթացակարգն ու պայմանները, արդյունքների ամփոփում։

***

Մայիսի 13ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի կումբում  կհյուրընկալվի  Սամվել ՀովհաննիսյանըՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդումասնակցությամբ  կատարված դանակահարության մեջ մեղադրվող Սարգիս Հովհաննիսյանի եղբայրը /:

ԹԵՄԱ՝  Սեդրակ Օսիպյանի  մասնակցությամբ 2014թ.-ին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության գործում մեղադրվող Սարգիս Հովհաննիսյանիեղբայրը  գործի առնչությամբ  նոր մանրամասներ  կներկայացնի:

***

Մայիսի 13-ին, ժամը 12:00-ին Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։

Թեմա՝ Լրացավ Արցախի Հանրապետությունում հրադադարի մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը, այդ 25 տարիների ամփոփումը, հակամարտության կարգավորման գործընթացի գնահատում։ 

***

Մայիսի 13-ին, ժամը 13:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս «Մարիամ Ասատրյանի սպանության դեպքը. իրավապաշտպաններն ահազանգում են իրավապահների անգործության և կնասպանության չկանխարգելման մասին» թեմայով:

Բանախոսներն են`

Նոնա Գալստյան` Կանանց աջակցման կենտրոնի փաստաբան

Ամալյա Ավագյան` Կանանց աջակցման կենտրոնի փաստաբան

Հասմիկ Գևորգյան` Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավար

Ալվարդ Կարապետյան` Կանանց աջակցման կենտրոնի սոցիալական աշխատող




Լրահոս