Եմենի նախագահ Ալի Աբդալլա Սալեխը հայտարարել է, որ չի պատրաստվում վերընտրվել հերթական անգամ: Երկրի ղեկավարը նաեւ խոստացել է, որ իշխանությունը չի փոխանցի որդուն: Ինչպես նշում է «Ալ-Ջազիրա» հառուստաընկերությունը` Աբդալլա Սալեխը պարտավորվել է սառեցնել սահմանադրական փոփոխությունները, որոնք թույլ էին տալիս վերընտրվել երկուսից ավելի անգամ: Եմենում, ինչպես եւ Մերձավոր Արեւելքի մի շարք այլ երկրներում, շարունակվում են ժողովրդական խռովությունները: Ցույցերը այս երկրում սկսվեցին Թունիսի նախագահի փախչելուց հետո: Նշենք, որ Եմենը արաբական աշխարհի ամենաաղքատ երկրներից է` Սուդանի եւ Մավրիտանիայի հետ: Գործազրկությունը այնտեղ կազմում է 35 տոկոս: Ժողովրդի կեսը ապրում է օրական երկու դոլարով:
ԽԱՌՆ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ