Լուսանկարն արվել է Երեւանում
Երեւանի «սրտում»` Արամի փողոցում, կայանած այս մեքենան իսկական հնություն է հիշեցնում: Մայրաքաղաքում նման մեքենաների կարելի էր հանդիպել մոտ 20 տարի առաջ, բայց ինչպես տեսնում եք` մեր օրերում նույնպես պատահում են այս կարգի նմուշներ:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե կոնկրետ ովքե՞ր պետք է ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված գումար վճարեն:
Ռուբեն Նավասարդյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Նավասարդյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված գումար վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետություն ծխախոտի արտադրանք ներմուծող եւ հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք: Ծխախոտի արտադրանք ներմուծող քաղաքացիները հաստատագրված գումար վճարող են համարվում 400 հատ սիգարետը կամ սիգարելան եւ 10 հատ սիգարը գերազանցող մասի համար:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կեմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանում կարգը պարզ ներկայացված է, մնում է` քաղաքացին ծանոթանա կարգին եւ կատարի անհրաժեշտ գործարքը:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ հստակ տեղեկանալ, թե ովքե՞ր կարող են ստանալ երկարամյա ծառայության կենսաթոշակ:
Գարեգին Իսահակյան (64 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է քաղաքացիական ավիացիայի`
թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական եւ թռիչքային անձնակազմերի անդամներին, բորտoպերատորներին եւ բորտուղեկցորդներին, եթե լրացել է նրանց 45 տարին, եւ նրանք աշխատել են առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 20 տարին երկարամյա ծառայության ստաժ է, իuկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատվելու դեպքում` եթե նրանք աշխատել են առնվազն 20 օրացուցային տարի, որից առնվազն 15 տարին երկարամյա ծառայության ստաժ է.
oդային երթեւեկության կառավարման ծառայության կարգավարի (դիuպետչերի) վկայական ունեցող աշխատողին, եթե լրացել է նրա 50 տարին, եւ նա աշխատել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 15 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթեւեկության կառավարման աշխատանք, իuկ առողջական վիճակի պատճառով oդային երթեւեկության անմիջական կառավարման աշխատանքից ազատված անձին` եթե լրացել է նրա 50 տարին, եւ նա ծառայել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 10 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթեւեկության կառավարման աշխատանք.
ինժեներատեխնիկական ծառայության աշխատողին, եթե լրացել է նրա 55 տարին, եւ նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին կատարել է երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կենսաթոշակ նշանակելու համար բնակության վայրի մասին տեղեկանք չի պահանջվում, բավարար են անձնագրում քաղաքացու անձնական տվյալների եւ նրա հաշվառման վայրի մասին նշում պարունակող էջերի պատճենները: