Հայ ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվել է տիտղոսներից։ Այս մասին հայտնում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ IWF-ի պաշտոնական կայքը։
Հռիփսիմեն, ով 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերին գերծանր քաշային կարգում նվաճել էր բրոնզե մեդալ, ապա դոպինգ-փորձանմուշների վերստուգումից և դրանց դրական լինելուց հետո վերադարձրել է մեդալը, այժմ զրկվել է մյուս մեդալներից։
Հռիփսիմեի դոպինգ-թեստը դրական է եղել 2012-ի Լոնդոնի և 2008-ի Աթենքի օլիմպիական խաղերին։ Այդ պատճառով նրա՝ 2008-ից ի վեր բոլոր արդյունքները չեղյալ են հայտարարվել։