Մայիսի 17-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանի մամուլի ասուլիսը:Կներկայացվեն բուսաբուծության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը (ինտենսիվ այգիների հիմնում, ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրում, տեղական սերմնաբուծության զարգացում): Կտրվեն խորհուրդներ բնակլիմայական գործոններով պայմանավորված գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմարդյունավետ պայքարի միջոցների վերաբերյալ:

Անդրադարձ կկատարվի նաև Արարատի և Արմավիրի մարզերում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման պիլոտային ծրագրին:

***

Մայիսի 17-ին` ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ՃՈ պետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը կխոսի Կառավարության նիստում հաստատված վարորդական նոր բալային համակարգի մասին, կներկայացնի օրինագծերի նորամուծությունը հայ վարորդների շրջանում: Բանախոսը կանդրադառնա նաեւ այսօրինակ համակարգի կիրառման միջազգային փորձին:

***

Մայիսի  17-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» ակումբում  կհյուրընկալվեն  Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի իրավաբանական անձանց միության նախագահ Մելիտա Հակոբյանը և փոխնախագահ, մարքեթինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանը:

ԹԵՄԱ՝ սննդամթերքի շուկայում վերջին շրջանի թանկացումները. պաղպաղակի սեզոնը բացված է ՝ պաղպաղակի արտադրությունը. բենզինի և գազի թանկացումները:

***

Մայիսի 17-ին, ժամը 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս՝ նվիրված մայիսի 19-ին «Զվարթնոց» տաճարի մերձակայքում բացվող Տոլմայի 9-րդ միջազգային փառատոնին:

Մամուլի ասուլիսին կմասնակցի Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը և Բուրյաթիայի խոհարարների ասոցիացիայի նախագահ Երվանդ Կալաչյանը:

Այս տարի ավանդական մասնակիցների հետ մեկտեղ փառատոնին կմասնակցեն Գերմանական Կարմիր Խաչի ներկայացուցիչները: Տոլմա եփելու վարպետությունը կցուցադրեն նաև զինվորական խոհարարները:




Լրահոս