Գորիկ Հակոբյանն ասաց, որ ցուցարարների կողմից զենք է կիրառվում, նռնակներ կան. Ռոբերտ Քոչարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանում ելույթ ունենալով խոսեց 2008 թվականի մարտի 1-ին իր և ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի միջև ունեցած խոսակցության մասին: Քոչարյանը նշեց, թե այդ ժամանակ Գորիկ Հակոբյանն իրեն տեսանյութեր է  ցուցադրել, որոնք վերաբերում են ցուցարարների կողմից զենքերի, նռնակների կիրառմանը:

«Մինչ հայտնի ասուլիսը մարտի 1-ին, ես կապվել եմ Գորիկ Հակոբյանի հետ և ասել եմ, որ ես հանդիպելու եմ լրագրողների հետ:  Եվ ինքը ասաց, որ այո, զենք է կիրառվում, նռնակներ կան. այդ դրվագն ինքն ինձ պատմեց և ասեց, որ մեքենայի հետևից դուրս են գալիս: Եվ այդ դեպքերից հետո պահանջեցի տեսանյութ և նա բերեց ու գրասենյակում ցույց տվեց և այլ դրվագներ, որոնք այսօր չկան, ես չգիտեմ, թե որտեղ են», – նշեց Ռոբերտ Քոչարյանը:




Լրահոս