Տարաձայնություն` Դավիթ Գրիգորյանի և դատարանի նախագահի միջև. դատական համակարգը սպասում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

5-րդ օրնէ, ինչ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը: Երեկ դատարան ներկայացան Արցախի ներկա եւ նախկին նախագահները` Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը, որոնք երաշխավորության միջնորդություն էին ներկայացրել դատարան:

Ուշագրավն այն է, որ այս օրերի ընթացքում բավական աղմկահարույց հայտարարություններ արվեցին, որոնք բազմաթիվ հարցեր են առաջացնում:

Իրավիճակ 1

Մարտի 1-ի երեկոյան կատարված իրադարձությունների մասին տեսանյութերի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ Ռոբերտ Քոչարյանը: Վերջինս պատմեց, որ 2008թ. մարտի մեկին տված իր հայտնի ասուլիսից առաջ կապվել է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի հետ. «Կապվեցի Գորիկ Հակոբյանի հետ եւ հարցրեցի` ինչէայսվիճակը, ինքնասաց, որ, այո, զենքենկիրառում, մարտական նռնակներ կան: Ինձպատմեցայդդրվագը, ասաց` այո, մեքենայից դուրս են գալիս,կրակումենզինվորներիուղղությամբ, հետ են մտնում: Հետո, երբ մամուլում սկսեցին քննադատել, թե նման բան չկա, Գորիկ Հակոբյանն անձամբ բերեց եւ իմ գրասենյակում ցույց տվեց նաեւ մի շարք այլ տեսանյութեր, որը մինչ այս պահը որեւէ տեղ չկա:

Բավականին հետաքրքիր նյութեր կան, թե ինչպես է նռնակը պայթում, թե ինչպես է նռնակից ոստիկանության կապիտանը զոհվում, այս ամենը նյութերում կային, սակայն այսօր դրանք չկան: Մենք ասում ենք, որ ԱԱԾ-ի կողմից հարուցված մի ամբողջ քրեական գործ, որը մարտի 2-ին հանձնվել է Հատուկ քննչական ծառայությանը, այստեղ չկա այս գործը, ուղղակի չիկցվել այս գործին:

Համոզված եմ` բազմաթիվ նյութեր եւս չեն կցվել, եւ երբ ասում ենք, որ ընդամենը մեկ անձ է հարցաքննվել ԱԱԾ-ից, սա բազմաթիվ հարցեր է առաջացնում»:

Իրավիճակ 2

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Օրբելյանը, դատարանում անդրադառնալով երկրորդ նախագահի կալանքի հարցին, հայտարարեց.«Չկա որեւէ արձանագրված կամ չարձանագրված դեպք, երբ պարոն Քոչարյանը խոչընդոտել է նախաքննությանը,եւ դա` դեռ նախաքննության սկզբնական փուլում: Ավելին` դատական նիստի ժամանակ քննիչը դատավորի ուղղակի հարցին պատասխանել է, որ մեղադրյալը չի խոչընդոտել քննությանը»:

Ըստ Օրբելյանի, նախաքննությունն իրականացրած քննիչը դատարանում խափանման միջոցի քննարկման ժամանակ բացահայտ հայտարարել է, որ պետք է կալանավորել, քանի որ պարոն Քոչարյանը շփվում է լրատվամիջոցների հետ: Ասել է թե` նախաքննական մարմինը կալանքի համար առաջ է քաշել խնդիր, որում մեղադրել է լրատվամիջոցներին:

Իրավիճակ 3-րդ

Մայիսի 13-ին Հայկ Ալումյանը հայտնել էր, որ ԲԴԽ-ն փաստել է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը Քոչարյանի հետ կապված մի ընթացակարգում օրենք է խախտել, մենք դեռ պետք է քննարկենք` արդյոքսահիմքէինքնաբացարկիմիջնորդությանհամար, թեոչ: Ինչպեսհայտնիէ, Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգելու, նրան գրավով ազատ արձակելու գործը հունվարի 11-ին մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին:

Գրել էինք, որ դատավոր Գրիգորյանը եւս հրաժարվել է գործըքննել` պատճառաբանելով, որ իրեն գործը մակագրել են հունվարի 10-ին, բայց նա այդ օրը չի հերթապահել: Ասել է թե` դատավորը հերթապահության օրերի կռիվ է տվել. նրան բացատրել են, որ հերթապահությունը կապ չունի, ու եթե մակագրվել է նրան, ապա պետք է քննի: Բայց, միեւնույնն է, նա հրաժարվել է քննել: Այս արարքի համար ԲԴԽ-ն նրան նախազգուշացում հայտարարեց:

Դատական համակարգը սպասում է այն քայլին, որ միգուցե պաշտպանական կողմը ԲԴԽ-ի կողմից հայտարարված նախազգուշացման հիմքով դատավորին ինքնաբացարկ հայտնի:

Ուստի դատական համակարգում մասնագետները,վերլուծելով հնարավոր վտանգները, կարծիք են հայտնել, որ Բարձրագույն դատական խորհուրդը ոչ թե Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չքննելու համար է Դավիթ Գրիգորյանին նախազգուշացում հայտարարել, այլ այն բանի համար, որ նա Երեւան քաղաքի դատարանի նախագահի հետ տարաձայնություն է ունեցել գործը մակագրվել-չմակագրվելու հարցի շուրջ, եւ ԲԴԽ-ն էլ ասել է, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը ճիշտ է մակագրել:

Արդյունքում դատական համակարգը սպասում է, որ եթե ինքնաբացարկի միջնորդություն լինի, ապա այն կմերժվի, եւ նրանք առաջ կքաշեն ԲԴԽ-ի որոշման հիմքը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս