Մայիսի 18-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 18-ին ժամը 11:00 Փաստարկ ամուլի ակումբի հյուրն է Աշխարհաքաղաքական ակադեմիայի նախագահ Արային Սարգսյանը: ԹԵՄԱ՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմի հանականության և կովկասյան տարածաշրջանում դրա հնարավոր հետևանքների մասին:

Ժամը 12:00՝ Հայաստանում հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարևան, քարտուղար Քրիստինե Ռաֆայելովան և պոնտացի հույների ցեղասպանությունն ուսումնասիրող պատմ. գիտ. թեկնածու Գևորգ Վարդանյանը: ԹԵՄԱ՝ Պոնտոսի հույների ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ:

***

Մայիսի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանը և կենսաբանական գիտ. դոկտոր Ռաֆիկ Սարգսյանը: Թեման՝ «Ջրհոսի դարաշրջանի գալուստը և տիեզերագիտությունը՝ որպես հայոց մշակույթի հիմնաքար: Բանախոսները կներկայացնեն իրենց և հնագույն քաղաքակրթությունների աշխարհահռչակ հետազոտող Գ. Հենքոքի, աստղագետ, գեոդեզիստ, աստրոհնագետ Ե. Գիենկոյի և տեխն. գիտ. դոկտոր Վ. Պրովդիվցևի՝ ՀՀ-ում և Ռուսաստանում իրականացրած համատեղ հետազոտությունների ու գիտափորձերի հիման վրա ընդամենը երկու ամիս առաջ արված բացահայտումները՝ կապված Տաթև-Որոտնավանք-Քարահունջ-Մեծամորի աստղային ցուցիչների և դրանցից բխող այլ հայտնագործությունների հետ:

Նրանք կխոսեն նաև ՌԴ-ում միջազգային գիտաժողովի ժամանակ ներկայացրած՝ Ռ. Սարգսյանի և իր գիտ. խմբի կողմից ծրագրավորված, կենսադաշտը չափագրող եզակի «Բիոսկոպ» սարքի մասին, ինչպես նաև կանդրադառնան Հայաստանում հայտնաբերված բուրգերին»: 

***

Մայիսի 18-ին` ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Վարորդի Ընկեր» ՀԿ ղեկավար Տիգրան Քեյանը կխոսի վարորդական նոր բալային համակարգի մասին, ինչ դժվարությունների են հանդիպելու վարորդները եւ արդյոք այս համակարգը մեղմ մոտեցում է ներառում: Բանախոսը կներկայացնի նաեւ այն հարցերն ու խնդիրները, որոնք ՀԿ-ն պատրաստվում է ներկայացնել Երևանի քաղաքապետարանին:




Լրահոս