Մայիսի 20-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 20-ին, ժամը` 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են փաստաբան Նորայր Նորիկյանը և պահեստազորի սպա Կարեն Հակոբյանը:

Թեման՝ Պահեստազորի սպաների բնակարանային խնդիրները, պահեստազորի սպաները դժգոհ են կառավարության որոշումից:

***
Մայիսի 20-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նորանշանակ տնօրեն Միքայել Բադալյանը: Թեման՝ «Էրեբունի արգելոց-թանգարանի ներկայիս վիճակն ու խնդիրները. վանդալիզմի հետքերի վերացում, մաքրման աշխատանքներ և այլն: Նոր տնօրեն, նոր ծրագրեր. արգելոց-թանգարանի հանրահռչակման խնդիրը, ժամանակակից տեխնիկայով հագեցման անհրաժեշտությունը, հարակից հարցեր»:

Ժամը 12.00 հյուրերն են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ, Հին Արտաշատի արշավախմբի ղեկավար Մկրտիչ Զարդարյանը և միևնույն արշավախմբի անդամ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից, հնագետ Հայկ Գյուլամիրյանը: Թեման՝ «Ահազանգ. հին Հայաստանի մայրաքաղաք Արտաշատի տարածքը վերածվում է գերեզմանոցի: Հուշարձանը ներառված է պահպանական գոտում, սակայն ոչ միայն չեն դադարում թաղումները, այլև պարբերաբար գրանցվում են գանձագողության դեպքեր, որոնք մնում են անպատիժ: Հուշարձանի հանրահռչակումը՝ տուրիզմի զարգացման խթան»:

Ժամը 13.00 հյուրերն են Թայվանի Մենթալ թվաբանության ասոցիացիայի՝ տարածաշրջանում միակ և խոշորագույն ներկայացուցիչ «IQ» կենտրոնի հիմնադիր, տարածաշրջանում երկու աստղ ունեցող միջազգային կարգի միակ մասնագետ Յուլյա Գասպարյանը, նույն կենտրոնի փոխտնօրեն, արագ ընթերցանության առաջատար մասնագետ Լուսինե Ավագյանը, մենթալ թվաբանության քննությանն ամենաբարձր միավորները վաստակած մասնագետ, ուսուցչուհի Նելլի Բիլյանը, միջազգային մի շարք օլիմպիադաների և մրցույթների հաղթողներ, գերչեմպիոն Արսեն Թևոսյանը և Մարիա Մնացականյանը: Թեման՝ «Հայաստանը՝ մենթալ թվաբանության կենտրոն տարածաշրջանում: Ինչ է մենթալ թվաբանությունը, ինչպես է այն օգնում զարգացնել ինտելեկտուալ կարողությունները և տրամաբանությունը: Մենթալ թվաբանության համահայկական օլիմպիադա և կոնֆերանս: «IQ» կենտրոնի անդամների մասնակցությունը միջազգային մրցույթներին. ձեռքբերումներ, համագործակցություն, փորձի փոխանակում, այլ ծրագրեր»:

***

Մայիսի 20-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկազմակերպվի ասուլիս, որի ընթացքում բանապոսները կպատմեն Երևանում անցկացված Ազգային գեղեցկության մրցույթի մասին։

Գեղեցկության մրցույթի և հետագա նախագծերի մասին կպատմեն.

  1. Ազգային գեղեցկության մրցույթի կազմկոմիտեի նախագահ Մամիկոն Դանիելյանը,
  2. Ազգային գեղեցկության մրցույթի հաղթող Հայկուհի Մաթևոսյանը,
  3. Ազգային գեղեցկության մրցույթի ռեժիսոր Սարգիս Արզումանյանը։

***

Մայիսի 20-ին, ժամը` 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են փաստաբան Նորայր Նորիկյանը և պահեստազորի սպա Կարեն Հակոբյանը:

Թեման՝ Պահեստազորի սպաների բնակարանային խնդիրները, պահեստազորի սպաները դժգոհ են կառավարության որոշումից:




Լրահոս