Քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով են փակել դատարանների մուտքերը։ Բոլոր դատարանների մուտքերը` մարզերի և Երևանի փակ են: Արդեն իսկ եղել են դատավորներ, ովքեր փորձել են ներս մտնել, բայց չեն կարողացել :
Փակ է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու նստավայրը: Նշենք, որ երեկ երեկոյան` վարչապետ Փաշինյանի ուղիղ եթերից հետո մի շարք ակտիվիստներ Շիրակի մարզում մեքենաներով իրազեկման ակցիա են իրականացրել եւ հորդորել վաղ առավոտից փակել բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։