ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իմ քայլ»-ի դիրքորոշումը` արտահերթ նիստ հրավիրելու հետ կապված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր հայտնեց, որ նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու համար նախորդ օրվա իրադարձությունները։ Նախաձեռնությանը միացել են նաև Բարգավաճ Հայաստան խմբակցության 18 պատգամավորները։ Համաձայն «Իմ քայլը» խմբակցության հետ ձեռքբերված նախնական համաձայնության՝ նիստը տեղի կունենա վաղը՝ մայիսի 22-ին, ժամը 11։00-ին:

Մինչդեռ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել է հետևյալը. «Լուսավոր Հայաստանը չունի «ԻՄ ՔԱՅԼԸ» խմբակցության նույնիսկ նախնական համաձայնությունը արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ այն ձևակերպումներով, որոնք առաջարկվել է: Այս մասին հեռախոսազրույցում երեկ ասել եմ պարոն Գորգիսյանին, իսկ քիչ առաջ նաև պարոն Մարուքյանին»:

Խմբակցության դիրքորոշումը մանրամասնել է պատգամավոր Աննա Կարապետյանը:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Սոնա Գրիգորյան




Լրահոս