
1-ին զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական զորավարժություն` տանկային, մոտոհրաձգային և հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ:
Ուսուցանվող կազմին ցուցադրական կետերում ներկայացվել է զորավարժության նախապատրաստման և անցկացման կարգը:
Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումները հաջողությամբ կատարել են առաջադրված բոլոր խնդիրները: Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժ. Պողոսյանը բարձր է գնահատել զորավարժության արդյունքները: