
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչին չմասնակցելուն:
«Հաշվի առնելով բոլոր արդիական տարբերակները՝ մենք եկանք այն եզրակացության, որ պետք չէ թիմի հետ մեկնել Եվրոպայի լիգայի եզրափակիչին: Նման խաղեր ֆուտբոլիստների համար ոչ հաճախակի են պատահում, և ինձ համար մեծ ցավ է այն բաց թողնելը: Ես երկրպագելու եմ իմ թիմակիցներին: Եկեք տուն բերենք գավաթը»,- սոցցանցիի իր էջում գրել է Մխիթարյանը: