Մայիսի 23-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 23-ին ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը կայցելի Վայոց Ձորի մարզ՝ կառուցվող փոքր խաղադաշտերի շինարարության ընթացքին տեղում ծանոթանալու համար։ ՀՖՖ-ն լրագրողներին հրավիրում է լուսաբանելու այցն ու կատարվող աշխատանքները։ Տեղում կկազմակերպվի նաև Արմեն Մելիքբեկյանի բրիֆինգը։ Մեկնումը՝ մայիսի 23-ին` ժամը 10-ին` Խանջյան 27 հասցեից։ Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցները պետք է մասնակցության հայտերն ուղարկեն ՝այսօր՝ մինչև 17։30-ը՝ [email protected] էլ․ հասցեին։

***

Մայիսի 23-ին, ժամը 15:00-ին Երևանի պետական համալսարանի Պալեանների  անվան դահլիճում  (հասցե` Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ 2 -րդ մասնաշենք` 3-րդ հարկ, Իրավագիտության ֆակուլտետ) «Մեդիա կենտրոնը» կանցկացնի քննարկում «Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում» թեմայով:

Բանախոսներն են՝

 Ավետիք Իշխանյան` Հելսինկյան կոմիտեի նախագահ

Արթուր Սաքունց` ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար

 Հայկ Մարտիրոսյան` Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ

Վահե Գրիգորյան` փաստաբան (ենթակա է հաստատման)

***

Մայիսի 23-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են պատվավոր որսորդ Վաչիկ Էլարյանը, «Որսակ» ՀԿ նախագահ Տարոն Բրսոյանը, լրագրող, որսորդ Էդիկ Սարիբեկյանը և «Եգեր» ՍՊԸ տնօրեն Արթուր Գևորգյանը: Թեման՝ «Որսորդությունը՝ լինել-չլինելու սպառնալիքի առջև: Որսի և զենքի մասին օրենքների փոփոխությունների արդիականությունը: Որսագողության դեմ պայքարը և որսորդական բիզնեսի հեռանկարները Հայաստանում»։




Լրահոս