Ինչպես հայտնի է՝ այսօր 16։00-ին գումարվելու է ԱԺ խորհրդի նիստ, որի օրակարգում լինելու է արտահերթ նիստ գումարելու հարցը։ Չնայած դեռ խորհրդի նիստը չի կայացել, սակայն օրակարգում ընդգրկված նախագծից պարզ է դառնում, որ առաջարկվում է արտահերթ նիստը գումարել վաղը՝ մայիսի 23-ին , ժամը 11։00-ին։
Որոշման մեջ ասվում է․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.
Համաձայնություն տալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությանը՝ 2019 թվականի մայիսի 23-ին, ժամը 11-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ»: