Որ համայնքները կմիանան սեպտեմբերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշա հեղափոխությունից անմիջապես հետո խոսակցություններ սկսվեցին այն մասին, որ բացի կառավարության կառուցվածքից օպտիմալացման ծրագրեր են սպասվում նաեւ մարզպետարաններում:

Որոշ մարզպետարաններում նման աշխատանքներ արդեն սկսվել են:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ մարզպետարաններում հաստիքներ կան, որոնք դե յուրե դեռ վերացված չեն, բայց դե ֆակտո արդեն գոյություն չունեն: Օրինակ, Արմավիրի մարզպետարանում մարզպետը կարող է ունենալ 3 տեղակալ, սակայն հիմա նրանցից միայն մեկն է պաշտոնավարում: Վարորդների հաստիքները եւս չեն գործում:

ArmLur.am -ը Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանից փորձեց ճշտել` ինչու է նման իրավիճակ ստեղծվել: Մարզպետը դա կապեց նրա հետ, որ կառավարության կառուցվածքային փոփոխությունները դեռ ամբողջությամբ կատարված չեն, իսկ մարզպետարաններում օպիտամալացում անելը ըստ էության դրա շարունակությունն է: Մաթեւոսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ տվյալ հաստիքների աշխատավարձերը հիմա օգտոգրծվում են այլ օգտակար նպատակներով:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ սեպտեմբեր ամսից էլ Արմավիրի մարզում սպասվում են համայնքային խոշորացումներ: 97 համայանքներից ձեւավորվելու են ընդամենը 20-23 համայքներ: Մարզպետի խոսքով` հաշվի առնելով Վայոց ձորի եւ Արագոծոտնի մարզերի օրինակաները, դա բավականին արդյունավետ կլինի:

Մաթեւոսյանի խոսքով` խոշորացումն իրականացնելիս հաշվի են առնվելու համայքների մշակութային, պատմական կապը, սահմանները, նաեւ մի շարք առաձնահատկություններ: Արամավիրի մասով դեռ հստակ որոշում չկա, թե որ համայնքը որին է միանալու, սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրինակ իրար կմիանան Արմավիրի մարզի Ջրառատ, Արաքս, Ապագա, Ջրարբի գյուղերը: Ակնաշեն, Գայ, Հայկաշենն էլ իրար կմիանան:

Լուսագյուղն էլ կմիանա այս երկու խմբերից մեկին:

Լուսինե Մինասյան




Լրահոս